1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանի գերագույն ղեկավարը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի

Իրանի գերագույն ղեկավարը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին բացառել ԱՄՆ-ի հետ որեւԷ մակարդակով բանակցություններ վարելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 17-ին հայտնել Է Tasnim գործակալությունը:

«Իրանի եւ ԱՄՆ-ի իշխանությունների միջեւ ոչ մի մակարդակով բանակցություններ չեն լինի: Նման շփումները կնշանակեն Իրանի վրա ճնշման ամերիկյան քաղաքականության հաջողությունը»,- ասել Է այաթոլլան: Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին նախօրյակին հայտնել Է, որ երկրի նախագահ Հասան Ռուհանին չի պլանավորում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ի նախագահն իրականությանը չհամապատասխանող Է համարել այն տեղեկատվությունը, թե ինքը պատրաստ Է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց որեւԷ նախապայմանի: Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահը հնարավոր Էր համարել սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճերի շրջանակում:

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել Էր, որ Թրամփը պատրաստ Է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց նախապայմանների, բայց պաշտպանում Է Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ուղեգիծը: Իր հերթին ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրանի նրա պաշտոնակից Հասան Ռուհանիի հանդիպումն առայժմ բացառված չԷ, չնայած անօդաչուների կողմից Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների ռմբակոծման հետ կապված միջադեպին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]