Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին. կա զոհ

ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն սեպտեմբերի 17-ին, ժամը 00։04-ին  տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Հ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր գլորվելով հայտնվել դաշտում։

Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]