Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Հոնկոնգի մետրոյում ընդհատվել Է գնացքների երթեւեկությունը ռելսերից վագոնի դուրս ընկնելու պատճառով

Հոնկոնգի մետրոյում ընդհատվել Է գնացքների երթեւեկությունը ռելսերից վագոնի դուրս ընկնելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 17-ին Հոնկոնգի մետրոյի վերգետնյա «երկնագույն» ճյուղում (East Rail Line) գնացքների երթեւեկությունը դադարեցվել Է ռելսերից վագոնի դուրս ընկնելու պատճառով, տուժել Է առնվազն ութ մարդ: Նրանցից հինգին հոսպիտալացում Է պահանջվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RTHK հեռուստառադիոկորպորացիան:

Միջադեպը տեղի Է ունեցել առավոտյան լարված ժամին «Հուն Հոմ» կայարանի մոտ՝ Կոուլուն թերակղզում, որտեղից շարժակազմերը երթեւեկում են մայրցամաքային Չինաստանի հետ սահմանի ուղղությամբ: Հեռուստատեսությունը ցուցադրել Է կադրեր, որոնցում երեւում Է, թե ինչպես են բազմաթիվ ուղեւորներ ռելսերի երկարությամբ գնում դեպի կայարան:

Միջադեպի վայրում աշխատում են մասնագետները, որոնք պարզում են վթարի պատճառը: Դուրս ընկած վագոնը գտնվել Է շարժակազմի, որը «բաժանվել Է» երկու մասի, կենտրոնական մասում: Այդ պահին գնացքը շարժվում Էր փոքր արագությամբ: Ենթադրվում Է, որ վթարի կարող Էր հանգեցնել երթեւեկության կարգավորման համակարգչային խափանումը սլաքային գծանցումում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ