Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Ծովինարում ընթանում է մանկապարտեզի շենքի մասնակի հիմնանորոգումը

Ծովինարում ընթանում է մանկապարտեզի շենքի մասնակի հիմնանորոգումը

ԳԱՎԱՌ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում  այս տարվա օգոստոսի սկզբից մեկնարկել եւ ընթանում է մանկապարտեզի շենքի մասնակի հիմնանորոգումը:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 28 միլիոն 800 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ծովինարի համայնքապետարանը: Տրամադրված գումարի հաշվին նախատեսված է մանկապարտեզի շենքի տանիքի հիմնանորոգում, նոր դռների եւ լուսամուտների տեղադրում: Մնացած աշխատանքները կշարունակվեն եկող տարվա ընթացքում: «Շենքային անբարեկարգ պայմանների եւ մի շարք այլ պատճառներով Ծովինարի մանկապարտեզը չի գործել 2005 թվականից սկսած:Մանկապարտեզը ժամանակին գործել է չորս խմբով ու 100 տեղով: Մանկապարտեզի հիմնանորոգման ու արդիականացման ծրագրի նախահագծանախահաշվային արժեքը կազմել է շուրջ 68 միլիոն դրամ: Հիմա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում տրամադրված գումարով իրականացվում է մասնակի նորոգում, իսկ մնացած գումարը կստեղծենք եկող տարվա ընթացքում՝ հիմնանորոգումն ավարտի հասցնելու համար », -հավաստեց համայնքի ղեկավարը:

Խոսրով  Խլղաթյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ