1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսրայելում մեկնարկել են երկրի պատմության մեջ առաջին կրկնական խորհրդարանական ընտրությունները

Իսրայելում մեկնարկել են երկրի պատմության մեջ առաջին կրկնական խորհրդարանական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 17-ին տեղական ժամանակով 07:00-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին) քվեարկության համար բացվել են տեղամասերն Իսրայելի պատմության մեջ առաջին կրկնական խորհդարանական ընտրություններում: Դրանց արդյունքներով կորոշվի 22-րդ գումարման Կնեսետի կազմը, ինչպես նաեւ պետք Է կազմավորվի կառավարական կոալիցիա եւ նշանակվի վարչապետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իշխանությունների տվյալներով՝ Իսրայելում ընթացող ընտրություններում կարող Է քվարկել ավելի քան 6,3 միլիոն մարդ:

Երկրում կրկնական խորհրդարանական ընտրություններ են անցկացվում այն պատճառով, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուն ապրիլի 9-ի կայացած նախորդ ընտրությունների արդյունքում չկարողացավ օրենքով իրեն հատկացված 42-օրյա ժամկետում համաձայնության գալ կոալիցիայի ստեղծման շուրջը, որը 21-րդ գումարման Կնեսետում վերահսկեր 120 տեղերից նվազագույն անհրաժեշտ 61 տեղը:

Դրանց մասնակցելու համար գրանցված են շուրջ երեք տասնյակ կուսակցություններ, սակայն 3,25 տոկոս Էլեկտորալ արգելքի հաղթահարման հույս կարող են ունենալ, եթե հավատանք սոցիոլոգներին, 12-ից պակաս կուսակցություններ: Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն՝ հաղթանակի հիմնական հավակնորդներն են Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը եւ «Կախոլ-Լավան» կուսակցությունների կենտրոնամետ դաշինքը («Սպիտակ-երկնագույն» դաշինք, այդպես Է անվանված Իսրայելի դրոշի գույներով)՝ Իսրայելի բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի գլխավորությամբ:

Ելքահարցումների արդյունքները կհրապարակվեն ժամը 22:00-ին ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո, իսկ ձայների հաշվման առաջին պաշտոնական տվյալներն սպասվում են մի քանի ժամ անց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]