Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ի՞նչ պայմաններում են պահվում դատապարտյալները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ի՞նչ պայմաններում են պահվում 
դատապարտյալները

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, «ՀՀ»-ի հետ զրույցում խոսելով բանտարկված անձանց զբաղվածության, քրեակատարողական հիմնարկների խնդիրների մասին` ասել է, որ Հայաստանի քրեակատարողական  համակարգը դատապարտյալների համար աշխատանքի հնարավորություններ եւ ապրելու պատշաճ պայմաններ չի ապահովում: «Շատ դեպքեր ունենք, երբ ազատությունից զրկված անձը, պատիժը կրելուց հետո վերադառնալով հասարակություն` դժվարությամբ է ինտեգրվում: Այս ամենից զատ, Հայաստանի քրեակատարողական համակարգը դատապարտյալների հետ պատշաճ կերպով սոցիալ-հոգեբանական աշխատանքներ չի տանում. «Այնպես է ստացվում, որ դատապարտյալը օրվա մեծ մասն անցկացնում է խցում, եւ հետագայում պատրաստ չի լինում ազատ արձակման: Սակայն ստեղծված իրավիճակում մեղավորը ոչ թե նա  է, այլ պետությունը: Դրա հետեւանքով է, որ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը արդյունավետ չի գործում»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Անդրադառնալով պատժի կրման վայրերի, շենք-շինությունների պայմանների բարելավման հարցին` Թաթոյանը նշել է, որ Նուբարաշենում պայմանները բացարձակ չեն համապատասխանում սահմանվող առաջադեմ պահանջներին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]