Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 800 չեռնոբիլցու՝ ամենամսյա դրամական օգնություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 800 չեռնոբիլցու՝  ամենամսյա դրամական 
օգնություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Օրենսդրական նախաձեռնություն կա, որ վերաբերում է ժամանակին Չեռնոբիլ մեկնածներին: 800 անձ կստանա ամենամսյա դրամական օգնություն: Որոշակի արտոնություններից կօգտվեն նաեւ այն քաղաքացիական անձինք, ովքեր Չեռնոբիլ են մեկնել կամավորական հիմունքներով: Արտոնություններ կունենան նաեւ  չեռնոբիլցիների երեխաները, որոնք ծնվել են ճառագայթահարված ծնողներից եւ դրանով պայմանավորված ձեռք բերել որոշակի հիվանդություններ:

Ի դեպ, քանի որ խոսքը ոչ միայն Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածների, այլեւ այլ միջուկային աղետների հետեւանքներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին է, հավելենք, որ նշված օրինագծի իմաստով տուժած անձինք են համարվում նաեւ այն զինծառայողներն ու զինապարտները` զորակոչված հատուկ վարժական հավաքների, ինչպես նաեւ ոստիկանության, պետանվտանգության անձնակազմերի աշխատակիցները, որոնք 1957-1958 եւ 1959-1961 թվականներին անմիջապես մասնակցություն են ունեցել 1957թ. «Մայակ» արտադրական միավորման վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ