Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

ՀՀ օրաթերթ. Քայլեր են արվում վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու ուղղությամբ

ՀՀ օրաթերթ. Քայլեր են արվում վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը 
նվազեցնելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Թե որքանով առաջարկվող նախագիծը կնպաստի դատարանների բեռնաթափմանը, կշահի՞ արդյոք քաղաքացին եւ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում նախագիծը բարելավելու ուղղությամբ, «ՀՀ»-ն զրուցել է նախագծի հեղինակի հետ։ «Այս փոփոխությունը մեր քաղաքացիներին հնարավորություն կտա կարճ ժամկետում ստանալու իրենց անհրաժեշտ հարցադրման պատասխանը։ Կիսով չափ կրճատվել են գործերի քննության ժամկետները։ Եթե նախկինում գործերը պետք է քննվեին մեկամսյա ժամկետում, ապա նախագծով առաջարկվում է 15-օրյա ժամկետը։ Դա մեծապես պայմանավորված է ընթացակարգերի դյուրինացմամբ եւ համապատասխան պրոտոկոլների մշակմամբ»,- ասել է Նիկոլայ Բաղդասարյանը։ Նախատեսվում է անցկացնել մոնիթորինգ՝ պարզելու համար, թե արդյոք հնարավոր է այլ գործեր եւս բերել այս կարգավորման դաշտ, որպեսզի դատարանների աշխատանքն ավելի արդյունավետ եւ որակյալ դառնա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ