Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆրանսահայ կազմակերպությունը 10 հազար եվրո է հանգանակել Լեռնահովիտի դպրոցի կարիքների կամար

Ֆրանսահայ կազմակերպությունը 10 հազար եվրո է հանգանակել  Լեռնահովիտի դպրոցի 
կարիքների կամար

ԳԱՎԱՌ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ  «Վերագտնված երջանկություն» կազմակերպության կողմից կազմակերպված հանգանակությունների արդյունքում Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ բնակավայրի հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման նպատակով հանգանակվել է 10 հազար եվրո գումար: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ինչպես այսօր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը ներկայացրեց  փարիզյան «Վերագտնված երջանկություն» կազմակերպության  ղեկավար Հայկ Մելիքյանը, ամիսներ առաջ կազմակերպության ներկայացուցիչները եղել են  Լեռնահովիտում, ուսումնասիրել դպրոցական շենքի անբարվոք վիճակը եւ որոշել   Ֆրանսիայի հինգ քաղաքներում  կազմակերպել բարեգործական համերգներ ու դրանցից  գոյացած հասույթը ծախսել դպրոցական նոր շենքի կառուցման  համար:  «Համերգները կայացել են, որի արդյունքում գոյացել է 10 հազար եվրո գումար:  Հասկանում ենք, որ 10 հազար եվրոն բավարարի չի  Լեռնահովիտում դպրոցական  նոր  շենք կառուցելու համար, սակայն մենք եկել  ենք Ձեզ հետ քննարկելու, որպեսզի որոշենք , թե դպրոցի որ  կարիքների համար  կարելի է ծախսել այդ գումարը»,- նշեց Հայկ Մելիքյանը:

Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցել են դրամահավաքի աշխատանքներին եւ  հույս հայտնեց, որ հանգանակած գումարով հնարավոր կլինի  դպրոցում  լաբորատորիա  հիմնել, դպրոցական գույք ձեռք բերել կամ ծախսել այլ կարիքների համար:

 «ՀՀ կառավարությունը նախաձեռնել է հաջորդ տարվանից  իրականացնել փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցների կառուցման ծրագիր: Այդ ծրագրում ընդգրկված է նաեւ Լեռնահովիտ համայնքի դպրոցը: Բնականաբար, ձեր կողմից հանգանակված 10 հազար եվրոն  բավարար չի լինի  դպրոցի շենքի կառուցման համար, սակայն այն կարող է ծառայել դպրոցին՝ դրա կառուցումից հետո:  Գումարը կարող է  պահպանվել բանկում կամ փոխանցվել դպրոցի հաշվին»,- նշեց Գնել Սանոսյանը:

Քանի որ գումարը ծախսելու առումով  դեռեւս ժամանակ կա, ուստի  «Վերագտնված երջանկություն» կազմակերպության  ղեկավարն առաջարկեց՝  մինչեւ հաջորդ տարի եւս մեկ բարեգործական համերգ կազմակերպել: Կողմերը պայմանավորվեցին՝ առաջիկայում   եւս մեկ քննարկում կազմակերպել՝   վերջնական որոշում կայացնելու նպատակով:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]