Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Ալեն Սիմոնյանը չի շտապում գնահատականներ տալ Արթուր Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ

Ալեն Սիմոնյանը չի շտապում գնահատականներ տալ Արթուր Վանեցյանի 
հրաժարականի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մանրամասներից տեղյակ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը նշել է, որ ճիշտ չի լինի այս փուլում իր կողմից գնահատականներ տալը:

«Ես գիտեի, որ դիմում է ներկայացվել, բայց մնացածի հետ կապված որևէ տեղեկություն չունեմ: Սխալ է հիմա իմ կողմից որևէ գնահատական տալը, նախ քիչ ժամանակ է անցել, հետո հասկանանք ինչ է կատարվել: Ես ճանապարհին եմ կարդացել հայտարարությունը և հիմա որևէ մեկնաբանությունը տալը ճիշտ չեմ համարում: Այս ամբողջ ընթացքում ես որևէ խոսակցությունից տեղյակ չեմ եղել թե վարչապետի, թե Վանեցյանի կողմից: Հիմա ես չեմ կարող և չեմ էլ ուզում գնահատական տալ, որովհետև մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից իմ երկրի ղեկավարն է, իմ քաղաքական առաջնորդն է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ստորագրել: «Դա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ փոխադարձ համաձայնությամբ, մի քանի քննարկումների արդյունքում: Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենար ենք քննարկել»,- ասել է Փաշինյանը:

Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ