Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքն ակնհայտ է դարձնում կայացված որոշման ապօրինությունը. վարչապետ

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքն ակնհայտ է դարձնում կայացված որոշման 
ապօրինությունը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում եմ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետն ասաց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հրավիրած ասուլիսի ժամանակ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ իրավաբաններ պնդում են, թե ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում, սակայն նա զգուշավորությամբ է վերաբերվել այդ հայտարարություններին:

«Բայց ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում: Ինչո՞ւ է ՍԴ-ն կայացրել ապօրինի որոշում. գիտեք՝ ինչու, գիտեք՝ ով է ՍԴ նախագահը, ինչպես է դարձել ՍԴ նախագահ, ում միջոցով եւ ում համար։ Եվ ես ձեզ ասեմ՝ այդ որոշումն ընդունած դատավորներից, ես երեքը չգիտեմ, բայց առնվազն երկուսը Մարտի 1-ի հետ ուղիղ կապ ունեն, եւ անհասկանալի է, թե ինչու ինքնաբացարկ չեն հայտնել եւ ինչու են մասնակցել այդ գործով որոշման կայացմանը։ Կարծում եմ՝ ԱԺ նախագահը նկատի է ունեցել, որ պետք է այս իրավիճակը քննարկվի, թե արդյոք իրավական ընթացակարգեր կան, որովհետեւ ՀՀ ՍԴ-ն ինչպես հիմնադրման օրից՝ շարունակելու է գործել Հայաստանի ժողովրդի դե՞մ։ ՍԴ-ն իր ողջ գործունեությամբ Հայաստանի բոլոր դժբախտությունների համահեղինակ է՝ սկսած ընտրությունների կեղծումից։ 1996-ից սկսած՝ ՍԴ-ն ընտրությունների բոլոր կեղծիքները վավերացնող մարմին է, եւ հիմա իրենք մտածում են՝ պիտի շարունակեն գործել ժողովրդի դե՞մ, հանուն կոռուպցիայի, հանուն կեղծիքների՞։ Իրենք դա են հայտարարում»,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ Հայաստանի ԱԺ-ն եւ ժողովուրդը պետք է մտածեն՝ ինչ են անելու ՍԴ-ի հետ, եւ խոսքը քաղաքական գնահատականի մասին չէ:

«Ես էլ տվեցի քաղաքական գնահատական, դրանից իրականությունը փոխվե՞ց»,- հավելեց վարչապետը։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ