Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական 
առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝  դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այսո մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

«Տիգրան Ավինյանը նշեց, որ Միացյալ Թագավորությունը հանդիսանում է Հայաստանի վստահելի գործընկերը: Նա ընդգծեց, որ Ջուդիթ Ֆարնուորթն իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-բրիտանական հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում զգալի ներդրում է ունեցել: Փոխվարչապետը հաջողություն մաղթեց դեսպանին հետագա գործունեության մեջ:

Ինչպես  Ջուդիթ Ֆարնուորթը շնորհակալություն հայտնեց փոխվարչապետին՝ հաստատված բեղմնավոր փոխգործակցության համար և համոզմունք հայտնեց, որ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև էլ ավելի կզարգանա»,- նշված է հաղորդագրության մեջ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ