Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջոնսոնը Յունկերի հետ հանդիպմանը հավաստել Է, որ Brexit-ի հետաձգում չի խնդրելու

Ջոնսոնը Յունկերի հետ հանդիպմանը հավաստել Է, որ Brexit-ի հետաձգում չի խնդրելու

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած հանդիպմանը հավաստել Է, որ մտադիր չԷ Brexit-ի ժամկետի հետաձգում խնդրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կողմերը կառուցողական հանդիպում են անցկացրել: Ղեկավարները քննարկել են ընթացող բանակցությունները (Brexit-ի նոր պայմանների շուրջ)… Վարչապետը հավաստել Է, որ Brexit-ի ժամկետի հետաձգումներ չի խնդրելու եւ երկիրը Եվրամիությունից դուրս կբերի հոկտեմբերի 31-ին:

Ղեկավարները պայմանավորվել են բանավեճի ակտիվացման եւ բանակցորդների ամենօրյա հանդիպումների անցկացման շուրջ»,-լրագրողներին հայտնել Է Մեծ Բրիտանիայի վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչը՝ ամփոփելով հանդիպման արդյունքները: Սեպտեմբերի 16-ին վվելի վաղ Եվրահանձնաժողովը Բրյուսելում հայտարարություն Է տարածել ԵՀ-ի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի միջեւ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ: Դրանում ասված Է, որ Եվրամիությունը դեռեւս Մեծ Բրիտանիայից առաջարկություններ չի ստացել Բրյուսելի եւ Լոնդոնի կողմից հավանության արժանացած 2018 թվականի նոյեմբերի 25-ի գործարքի շրջանակում հանրակցության կազմից Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ:

«Նախագահ Յունկերը Ջոնսոնին հիշեցրել Է, որ Մեծ Բրիտանիան պատասխանատու Է այն բանի համար, որ առաջարկի իրավական տեսանկյունից ֆունկցիոնալ որոշումներ, որոնք համատեղելի կլինեն դուրս գալու վերաբերյալ նոյեմբերի 25-ի համաձայնագրի հետ: Նախագահ Յունկերն ընդգծել Է Եվրահանձնաժողովի անփոփոխ պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու՝ այդ առաջարկությունները համապատասխանում են արդյոք «բեքստոպի» (ԵՄ-ի մաքսային միության եւ միասնական եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ժամանակավոր ռեժիմը Brexit-ից հետո) նպատակներին: Նման առաջարկություններ առայժմ չեն ստացվել»,-նշվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]