Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոյուղաջրերի կուտակում. քիմիական գազաանալիզատորներով իրականացվել է տեղանքի հետախուզում

Կոյուղաջրերի կուտակում. քիմիական գազաանալիզատորներով իրականացվել է 
տեղանքի հետախուզում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն  սեպտեմբերի 16-ին, ժամը 10:36-ին տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ներքին Չարբախից Արարատի մարզի Մասիս քաղաք տանող ճանապարհին գտնվող զորամասի տարածքը ջրալցվում է. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հերթապահ քիմիկ-հետախույզը: 

Տեղում իրականացված ակնադիտական զննմամբ պարզվել է, որ կոյուղաջրերը լցվել են ՀՀ ՊՆ թիվ N զորամասի և հարակից տարածք (ընդհանուր՝ 2 հա): Ըստ զորամասի կայանի պետի՝ կոյուղաջրերը սկսվել են լցվել մոտ 6 ամիս առաջ, երբ անհայտ անձինք ապամոնտաժել են մոտակայքում գտնվող կոյուղատար խողովակները: 

Քիմիական գազաանալիզատորներով իրականացվել է տեղանքի հետախուզում. արտառոց շեղումներ չեն հայտնաբերվել:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության և կոմունալ բաժնի մասնագետին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]