Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը Էներգիայի արտադրության առաջատարն Է դարձել

Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը Էներգիայի արտադրության առաջատարն Է դարձել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 16-ին հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները դարձել Է «Էներգիայի թիվ մեկ արտադրողն աշխարհում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Քանի որ վերջին մի քանի տարվա ընթացքում մենք մեծ հաջողությունների ենք հասել Էներգետիկայի բնագավառում «…», մենք Էներգիայի զուտ արտահանող ենք, իսկ այժմ Էներգիայի թիվ մեկ արտահանողն ենք աշխարհում»,-գրել Է նա Twitter-ի իր Էջում:

Թրամփը նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ը նավթի ու գազի կարիք չունի Մերձավոր Արեւելքից: «Իրականում մենք այնտեղ շատ քիչ լցանավեր ունենք, բայց մենք կօգնենք մեր դաշնակիցներին»,-նշել Է նա:

Ինչպես սեպտեմբերի 12-ին հայտարարել Է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Ռիք Փերին, Միացյալ Նահանգները մինչեւ ընթացիկ տարվա վերջը կկարողանա հեղուկացված բնական գազի արտահանման ներուժը 2018 թվականի վերջի համեմատությամբ 150 տոկոսով բարձրացնել նոր նախագծի շնորհիվ: Նա նաեւ հավելել Է, որ ԱՄՆ-ը հաջորդ տարի Միացյալ Նահանգների 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուրի (1953-1961 թթ.) ժամանակներից ի վեր առաջին անգամ «կդառնա Էներգապաշարների զուտ արտահանող», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am