1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրամիությունը դեռեւս Brexit-ի վերաբերյալ առաջարկություններ չի ստացել Լոնդոնից. Եվրահանձնաժողով

Եվրամիությունը դեռեւս Brexit-ի վերաբերյալ առաջարկություններ չի ստացել Լոնդոնից. Եվրահանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը դեռեւս Մեծ Բրիտանիայից առաջարկություններ չի ստացել Բրյուսելի եւ Լոնդոնի կողմից հավանության արժանացած 2018 թվականի նոյեմբերի 25-ի գործարքի շրջանակում հանրակցության կազմից Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 16-ին Բրյուսելում տարածվել Է ԵՀ-ի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի միջեւ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ:

«Նախագահ Յունկերը Ջոնսոնին հիշեցրել Է, որ Մեծ Բրիտանիան պատասխանատու Է այն բանի համար, որ առաջարկի իրավական տեսանկյունից ֆունկցիոնալ որոշումներ, որոնք համատեղելի կլինեն դուրս գալու վերաբերյալ նոյեմբերի 25-ի համաձայնագրի հետ: Նախագահ Յունկերն ընդգծել Է Եվրահանձնաժողովի անփոփոխ պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու՝ այդ առաջարկությունները համապատասխանում են արդյոք «բեքստոպի» (ԵՄ-ի մաքսային միության եւ միասնական եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ժամանակավոր ռեժիմը Brexit-ից հետո) նպատակներին: Նման առաջարկություններ առայժմ չեն ստացվել»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում ընդգծվում Է, որ «Եվրահանձնաժողովը պատրաստ Է աշխատել 24/7 ռեժիմով»: «ԵՄ-ի հոկտեմբերյան գագաթնաժողովը (հոկտեմբերի 17-18-ին) կարեւոր ուղենիշ կդառնա այդ գործընթացում: ԵՄ-ի 27 երկրները մնում են միասնական»,-հավելել Է Եվրահանձնաժողովը, նշելով, որ հանդիպմանը Յունկերին ուղեկցել Է Brexit-ի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]