Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնության եզրափակչին

Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնության եզրափակչին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չգոտեմարտեց  աշխարհի առաջնության եզրափակչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան:

 Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակչում Ալեքսանյանը պետք է մրցեր Ռուսաստանից աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևի հետ: Բայց նախօրեին ստացած վնասվածքի պատճառով ըմբիշը չի գոտեմարտի:

Արթուր Ալեքսանյանն արդեն իսկ ապահովել է 2020 թվականի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Արթուր Ալեքսանյանը Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն է: Երեք անգամ (2014, 2015, 2017) նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը և 4 անգամ` (2012, 2013, 2014, 2018) Եվրոպայի ոսկե մեդալը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]