Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանի իշխանությունները չեն պաշտպանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու ընդդիմության գաղափարը

Վրաստանի իշխանությունները չեն պաշտպանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու ընդդիմության գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը հանդես Է գալիս «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության նախաձեռնության դեմ, որն առաջարկում Է դիմել ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու կոչով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Գիա Վոլսկին:

«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը պատրաստել Է բանաձեւ, որը ենթադրում Է ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների սահմանում, այդ թվում՝ պատժամիջոցների սահմանում բոլոր այն ընկերությունների նկատմամբ, որոնք տնտեսական գործունեություն են իրականացնում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներում:

«Ցանկացած երկիր, որը ճանաչում Է Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի անկախությունը, հայտնվում Է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո: Այդ ուղղությամբ լրացուցիչ քայլերը կհանգեցնեն Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցների»,- հայտարարել Է Վոլսկին սեպտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցում: Նրա խոսքով՝ ընդդիմադիր կուսակցության նպատակն իրականում ազնիվ նկատառումներից չի բխում եւ այն, որ բանաձեւի ընդունումը լրացուցիչ պատժամիջոցների կհանգեցնի ՌԴ-ի կողմից, ընդդիմադիրներին հայտնի Է:

«Եվրոպայի եւ Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին մեր պայմանագիրը եւ մեր արտահանական շուկայի ընդլայնումն աննախադեպ Է: Սակայն գոյություն ունի նաեւ ռուսաստանյան շուկա, որը նույնպես զգալիորեն պայմանավորում Է ոչ միայն Վրաստանի, այլեւ այն երկրների տնտեսական դրությունը, որոնց հետ մենք առեւտուր ենք անում»,-հավելել Է Վոլսկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]