Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կրթելով երեխաներին՝ երաշխավորում ենք նրանց բարեկեցությունը. ֆինանսական գրագիտության օրեր ՖԻՆՔԱ-ում

Կրթելով երեխաներին՝ երաշխավորում ենք նրանց բարեկեցությունը. ֆինանսական 
գրագիտության օրեր ՖԻՆՔԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 2-13-ը ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն Հայաստանի ողջ տարածքում անցկացրեց ֆինանսական խաղ‑մրցույթներ՝ ուղղված դպրոցականների մոտ ֆինանսների կառավարման բազային հմտությունների ձևավորմանը:

ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ի առաքելությունն է հիմնավոր լուծումների միջոցով հաղթահարել աղքատությունը` օգնելով մարդկանց ստեղծել ակտիվներ ու նոր աշխատատեղեր և բարձրացնել իրենց կենսամակարդակը: Ընկերությունը վստահ է, որ արժանապատիվ կենսամակարդակի ձևավորման հարցում մարդկանց ֆինանսական գրագիտությունն անկյունաքարային դեր է կատարում:

Այս տարի ՖԻՆՔԱ-ի նախաձեռնությամբ հանրապետության 40 դպրոցների շուրջ 800 աշակերտներ ուրախ խաղային մթնոլորտում սովորեցին, թե ինչպես ճիշտ կառավարել անձնական բյուջեն, կատարել խելամիտ գնումներ, կայացնել պատասխանատու ֆինանսական որոշումներ և խնայողություններ անել: Այս ամենը հնարավոր դարձավ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակված «Բյուջետիկ» թիմային խաղի միջոցով, որը նախատեսված է հատուկ միջին դասարանների աշակերտների համար:

«Շատ կարևոր է, որ ֆինանսական գիտելիքները հասանելի լինեն այն պահից, երբ մարդիկ սկսում են գործ ունենալ գումարի հետ, այսինքն՝ վաղ տարիքից: Ահա թե ինչու երեխաների ֆինանսական կրթությունը մշտապես ՖԻՆՔԱ-ի ուշադրության կենտրոնում է: Կրթելով այսօրվա երեխաներին՝ մենք կերտում են վաղվա առավել գիտակից և ֆինանսապես գրագետ սերունդը, որը պատասխանատու և խելամիտ որոշումների շնորհիվ կունենա կյանքի առավել բարձր որակ», — նշել է ՖԻՆՔԱ ՈւՎԿ գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:

Արժեքավոր գիտելիքներ ստանալու հետ մեկտեղ խաղի մասնակից բոլոր աշակերտները ստացան վերամշակված թղթից պատրաստված նոթատետրեր և գրիչներ, որպես շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու վերաբերմունքի խորհրդանիշ:

ՖԻՆՔԱ Հայաստանի մասին

ՖԻՆՔԱ Հայաստանը (ՖԻՆՔԱ ՈւՎԿ) մաս է կազմում 20 ֆինանսական հաստատություններից և բանկերից կազմված ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս միջազգային ցանցի, որը մատուցում է սոցիալապես պատասխանատու ֆինանսական ծառայություններ և հնարավորություն է ընձեռում ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին ներդրում կատարելու իրենց ապագայում: Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.finca.am:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]