Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Գահերի խաղը» յոթերորդ «Էմմի»-ն Է նվաճել լավագույն հատուկ Էֆեկտների համար

«Գահերի խաղը» յոթերորդ «Էմմի»-ն Է նվաճել լավագույն հատուկ Էֆեկտների համար


ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղը» շոուն յոթերորդ «Էմմի» մրցանակն Է ստացել Creative Arts Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ լավագույն հատուկ Էֆեկտների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hollywood Reporter-ը:
Ֆենթեզի հեռուստասերիալն այս կատեգորիայում պարգեւների թվով գերազանցել Է «Աստղային ճանապարհ. հաջորդ սերունդը» եւ «Աստղային ճանապարհ. ճանապարհորդը» կինոնկարներին:
«Գահերի խաղը», սկսած 2012 թվականից, լավագույն հատուկ Էֆեկտների համար մրցանակի հաղթահերոսն Է դարձել ամեն տարի, բացառություն Է կազմել 2017 թվականը, երբ շոուն չկար անվանակարգորդների թվում:
Այս տարի պարգեւը բաժին Է հասել «Զանգեր» Էպիզոդին, որտեղ տեղի Է ունենում Վեստերոսի վճռորոշ ճակատամարտը:
Creative Arts Awards-ի արարողությունը տեղի Է ունեցել սեպտեմբերի 14-ին եւ 15-ին Լոս Անջելեսում: Ամերիկյան հեռուստաակադեմիայի մրցանակների հիմնական մասը կհանձնվի սեպտեմբերի 22-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]