Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բաքուն չի ծրագրում միանալ ՀԱՊԿ-ին

Բաքուն չի ծրագրում միանալ ՀԱՊԿ-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն չի նախատեսում որպես դիտորդ միանալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

Հաջիևն ընդգծել է, որ Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ՝ բացառությամբ Հայաստանի:

 Նա հայտնել է նաև, որ թեև Ադրբեջանում չի քննարկվում ՀԱՊԿ-ին միանալու թեման, այնուամենայնիվ, իրենք ուշադիր հետևում են ՀԱՊԿ-ի գործունեությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]