Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստումը բնականոն ընթանում է. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

 ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստումը բնականոն ընթանում է. ՀՀ 
ԱԳՆ մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի՝ Երևանում կայանալիք նիստի նախապատրաստման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ փուլում են ԲԽ նիստի կազմակերպչական աշխատանքները, և երբ են Հայաստան ժամանելու պատվիրակությունների նախապատրաստական խմբերը:

«Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներն ամբողջ դաշտով գործընկերների հետ արդեն բավական ժամանակ է՝ ընթանում են: Սովորաբար անվտանգային և արարողակարգային հարցերը տեղում, համապատասխան պատվիրակությունների մասնակցությամբ քննարկվում են նման գագաթաժողովներից առավելագույնը տասը օր առաջ: Ըստ մեր փորձի, նախապատրաստական խմբերը նման միջոցառումների հետ կապված հարցերը քննարկելու համար հրավիրվում են միասնական հանդիպման՝ մեկ օրում, որը մեր կողմից արվել և օրն արդեն իսկ ամրագրվել է։ Նորից կրկնեմ, նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են»,- ասաց Նաղդալյանը:

Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, Երևանում: Խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: Հյուրի կարգավիճակով նիստին հրավիրվել են նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն և Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոն:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ