Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանը պատրաստում Է ԳՀՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման չորրորդ փուլը. ԱԳՆ

Իրանը պատրաստում Է ԳՀՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման չորրորդ փուլը. ԱԳՆ


ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը մշակում Է միջոցառումներ, որոնք կկազմեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում իր պարտավորությունների կրճատման չորրորդ փուլը: Այդ մասին, ինչպես հայտնել Է IRNA գործակալությունը, սեպտեմբերի 16-իան հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«(Պարտավորությունների կրճատման) երրորդ փուլը ներկայում կատարվում Է, չորրորդը գտնվում Է նախապատրաստման փուլում»,- նշել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Մուսավին հավելել Է, որ Թեհրանը «կհետեւի միջուկային գործարքին, քանի դեռ Իրանի իրավունքների եւ պարտավորությունների միջեւ հավասարակշռությունը պահպանվում Է ԳՀՀԾ-ի շրջանակներում»: «Իսկ եթե պայմանագրում Իրանի մնալը դառնա ոչ ի շահ նրա, ապա Թեհրանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ»,- պարզաբանել Է ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Սեպտեմբերի 6-ին Թեհրանը ձեռնամուխ Է եղել միջուկային գործարքի շրջանակում իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլին, որի ընթացքում երկիրը հրաժարվել Է ատոմային հետազոտությունների սահմանափակումների պահպանումից: Ըստ իրանական կողմի հայտարարության՝ այդ գործողությունները թելադրված են այն բանով, որ համաձայնագրի եվրոպական մասնակիցները չրիվ չափով չեն կատարում իրենց խոստումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]