1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանցիների մեծ մասը նախընտրում է իր ունեցած գումարը բանկերում պահել դրամով

Հայաստանցիների մեծ մասը նախընտրում է իր ունեցած գումարը բանկերում պահել 
դրամով

ՎԱՆԱՁՈՐ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում եւ քիչ տատանողական է: 2019 թվականի հունվար-հուլիսին միջին գնաճը կազմել է 1.9 տոկոս, իսկ հուլիսին 12-ամսյա գնաճը՝ 1.7 տոկոս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հրավիրված ասուլիսում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ամենն ապահովում է վերջին ժամանակաշրջանում ազգային արժույթի նկատմամբ վստահության շարունակական բարձրացումը, որ, ինչը շատ կարեւոր է, արտահայտվում է նաեւ տնային տնտեսությունների նվազող գնաճային սպասումներում։

«Համաձայն ԿԲ կողմից իրականացված հարցումների՝ ներկայումս գրեթե բոլոր հարցվածները, 2019 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ ավելի քան 95 տոկոսը, ակնկալում են, որ գների կայունությունը կպահպանվի նաեւ ապագայում՝ 1-5 տարվա հորիզոնով, ինչը շատ կարեւոր է մակրոտնտեսական կայունության համար։ Սա նշանակում է, որ տնային տնտեսություններն ու կազմակերպությունները կարող են շատ ավելի լավ պլանավորել իրենց տնտեսական գործունեությունը եւ իրականացվող խնայողություններն ու ներդրումները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, ազգային արժույթի նկատմամբ վստահության աճն իր արտացոլումն է գտել նաեւ դոլարիզացիայի մակարդակի շարունակական կրճատման մեջ, որը վերջին տարվա ընթացքում նվազել է մոտ 4 տոկոսային կետով՝ հուլիսին հասնելով 48.6 տոկոսի։

Ըստ նրա՝ սա նշանակում է, որ հայաստանցիների մեծամասնությունը՝ 51.4 տոկոսը, նախընտրում է իր ունեցած գումարը բանկերում պահել դրամով, ինչը նույնպես շատ կարեւոր է, քանի որ նվազեցնում է տնտեսավարողների արժութային ռիսկերը եւ նպաստում է ֆինանսական համակարգի կայունության լրացուցիչ բարելավմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]