Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Saudi Aramco-ն վերսկսել Է նավթի բեռնառաքումը հաճախորդներին. Reuters

Saudi Aramco-ն վերսկսել Է նավթի բեռնառաքումը հաճախորդներին. Reuters

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթի-գազի պետական ընկերությունը հաճախորդներին հայտնել Է իր նավթային օբյեկտների վրա գրոհներից հետո նավթի բեռնառաքումը վերսկսելու մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, որոնք ծանուցում են ստացել ընկերությունից: «Saudi Aramco-ն մի քանի հաճախորդների տեղեկացրել Է, որ սաուդյան նավթային օբյեկտների վրա սեպտեմբերի 14-ին ձեռնարկված գրոհների պատճառով ընդհատումներից հետո բեռնառաքումը վերականգնված Է»,-գործակալությանը պատմել են երկու աղբյուր: Այն մասին, որ ներկայում բեռնառաքումներն իրականացվում են, ասված Է նավթի մատակարարումների պլանավորման կենտրոնի (Oil Supply Planning and Scheduling, OSPAS) ծանուցման մեջ:

Երեք աղբյուր, ներառյալ մեկը, որն ստացել Է ծանուցումը, գործակալությանը հայտնել են, որ իրենց նավթատար նավերում բեռնումն ընթանում Է «նորմալ»: Սաուդյան Արաբիան, որը նավթի խոշորագույն արտահանողն Է եւ դրա երեք խոշորագույն արտադրողներից մեկը, իր նավթային օբյեկտների վրա շաբաթ օրվա գրոհից հեկտո հայտարարել Է, որ նավթի արտադրությունը կրճատվել Է ավելի քան կրկնակի՝ օրական 5,7 մլն բարելով: Wall Street Journal թերթը, վկայակոչելով սաուդցի պաշտոնյաների, հայտնել Է, որ երկիրը մտադիր Է մինչեւ սեպտեմբերի 16-ը մեկ երրորդով վերականգնել նավթի արդյունահանումը, որը խաթարվել Է դրոնների գրոհի հետեւանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]