Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Օգնություն կարկուտից տուժած ընտանիքներին

Օգնություն կարկուտից տուժած ընտանիքներին

ԳՅՈՒՄՐԻ, 16  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզի կարկուտից տուժած ընտանիքները Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանան դրամական օգնություն:  Ինչպես տեղեկացնում են ընկերությունից դրամական օգնության տրամադրումը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին: Այս  օգնությունից կօգտվեն Շիրակի մարզում այս տարի հունիսի 27-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած 925 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 4606 մարդ։  Այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ կստանա 32 575 ՀՀ դրամ  (ընդհանուր առմամբ՝ 150 040 450 ՀՀ դրամ)։ ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների ցուցակները վերջնական ճշգրտել և հստակեցրել է մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների  հետ սերտ համագործակցությամբ։

«Աղետից հետո ՀՀ Շիրակի մարզպետարանն իրականացրել էր կարիքների նախնական գնահատում՝  հայտնաբերելու առավել խոցելի՝  բերքի 75 - 100 տոկոսը կորցրած ընտանիքներին։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար համապատասխան ծրագրով դիմեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին և ստացավ դրական արձագանք»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից:

Դրամական աջակցությունը կտրամադրվի Շիրակ,  Հովիտ, Կամո, Բասեն, Ջրառատ, Կառնուտ բնակավայրերի առավել տուժած ընտանիքներին՝ «Հայբիզնեսբանկի» «Գյումրի» և «Անի» մասնաճյուղերի միջոցով:

Արմենուհի Մխոյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ