Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

«Թատերական Գավառ» փառատոնը մարզում կաշխուժացնի մշակութային կյանքը

 «Թատերական Գավառ» փառատոնը մարզում կաշխուժացնի մշակութային կյանքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը, Հայաստանի թատերական գործիչների միությունը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ սեպտեմբերի 16-23-ը կանցկացնեն «Թատերական Գավառ» փառատոնը: Այն թվով առաջինն է: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀԹԳՄ մամուլի ծառայությունից, փառատոնի շրջանակում նախատեսված է շուրջ տասը ներկայացում` Երևանի, Վանաձորի և Գավառի թատրոնների մասնակցությամբ. Ս. Նալբանդյան «Հաղթանակի գենեզիս» (Համազգային թատրոն), Հ. Թումանյան «Հենց Էն Հուռին» (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն), Ա. Շիրվանզադե «Չար ոգի» (Վանաձորի Հ. Աբելյանի անվ. թատրոն), ըստ ռուս ժողովրդական հեքիաթների «Գայլն ու յոթ ուլիկները» (Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն), Կ. Խոդիկյան «Սիրային քառանկյունի» (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), Է․ Րաֆֆի «Իուարշայի սուրը» (Պատանի հանդիսատեսի թատրոն), Ա․Այվազյան «Ցեղի ֆիզիոլոգիա» (Հ. Մալյանի անվան թատրոն), Ժ․Դադասյան «Խաղ» (Մնջախաղի թատրոն), Հ. Բեգլարյան «Արծվաբույն» (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), Մ․Իշխան «Կիլիկիո արքան» (Գավառի Լ․Քալանթարի անվան թատրոն)։

Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Գեղարքունիքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն:
Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա սեպտեմբերի 16-ին: Ներկայացումները տեղի կունենան Գավառի Լ․Քալանթարի անվան թատրոնի բեմում: Ներկայացումների մուտքն անվճար է:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ