Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Գործակցության նոր հեռանկարներ. ՀՀ  նախագահի տիկինն ու Քուվեյթի շեյխուհին այցելել են Մատենադարան

 Գործակցության նոր հեռանկարներ. ՀՀ  նախագահի տիկինն ու Քուվեյթի շեյխուհին 
այցելել են Մատենադարան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը, ով տիկին Նունե Սարգսյանի հրավերով գտնվում է Հայաստանում, այցելել են Մատենադարան:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանք շրջել են հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ցուցասրահներով: Քուվեյթի շեյխուհու գլխավորած պատվիրակության անդամների ուշադրությունը հատկապես գրավել են ներկայացված իսլամական ձեռագրերը:
Պատվիրակության կազմում Հայաստան ժամանած՝ Քուվեյթի մշակույթի, արվեստի և գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Քամել Ալ-Աբդուլ Ջալիլը նշել է, մեր երկիր՝իրենց այցի գլխավոր նպատակը հատկապես մշակութային փոխհարաբերությունների խորացմանը զարկ տալն է: «Այցելեցինք Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և, այդ այցելությունից քաջալերված, համագործակցության շատ ծրագրեր ենք մշակում։
Երկու մեծ ծրագիր ենք պատրաստվում իրականացնել Հայաստանի հետ.Քուվեյթում գործում է Իսլամական հնությունների թանգարանը, որտեղ գտնվում են իսլամական մշակույթի և արվեստի ամենամեծ և ամենահին կտորները։ Պետք է այդ նմուշներից բերենք այստեղ: Մտածում ենք նաև ամենահին արաբական և իսլամական ձեռագրերն այստեղ ցուցադրելու մասին:
Բացի այդ, պատրաստվում ենք մշակութային շաբաթներ կազմակերպել՝ հայկական մշակութային շաբաթ Քուվեյթում և Քուվեյթի մշակութային շաբաթ Հայաստանում»,- նշել է Քամել Ալ-Աբդուլ Ջալիլը։ Նա նկատել է , որ համագործակցության մեծ ներուժ կա Մատենադարանի հետ: «Քուվեյթում ունենք շատ ժամանակակից սարքավորումներ, որոնք մեզ թույլ են տալիս թվայնացնել հին գրքերը և դրանք ճիշտ ձևով պահպանել»,- ընդգծել է Քուվեյթի մշակույթի, արվեստի և գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղարը։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ