Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջորջ Միլլերը պլանավորում Է «Խելահեղ Մաքսը» ֆիլմաշարի երկու ֆիլմ նկարահանել

Ջորջ Միլլերը պլանավորում Է «Խելահեղ Մաքսը» ֆիլմաշարի երկու ֆիլմ նկարահանել


ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջորջ Միլլերը՝ «Խելահեղ Մաքսը» ֆիլմաշարի ռեժիսորը, պլանավորում Է նկարահանել երկու կինոնկար՝ շարունակելով ֆրանշիզան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է կինոպրոդյուսեր Իեն Սմիթը Սանկտ Պետերբուրգի 43-րդ սինեպոզիումի շրջանակներում:
Իեն Սմիթը հանդես Է եկել որպես «Խելահեղ Մաքսը. ցասման ճանապարհը», «Հինգերորդ Էլեմենտ», «Շատրվան», «Մարդու զավակ» եւ մի շարք այլ կինոնկարների համապրոդյուսեր, որոնք միջազգային ճանաչում են ստացել:
«Ջորջ Միլլերը պլանավորում Է եւս երկու ֆիլմ նկարահանել «Խելահեղ Մաքսի» կինոաշխարհի վերաբերյալ: Այդ կինոնկարներում ռեժիսորը պլանավորում Է հարգանքի տուրք մատուցել համր կինոյի դարաշրջանին, ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Բասթեր Քիթոնի ժամանակներին»,-ասել Է նա:
«Խելահեղ Մաքսը» հայտնի ֆիլմաշարի առաջին ֆիլմը մարտաֆիլմ Է, որը պատմում Է աշխարհի մասին ապոկալիպսիսից հետո. այն Էկրան Է բարձրացել 1979 թվականին: Կինոնկարում գլխավոր դերը խաղացել Է Մել Գիբսոնը: 1981 թվականին թողարկվել Է երկրորդ կինոնկարը՝ «Խելահեղ Մաքս 2. Ճանապարհի մարտիկը», 1985 թվականին՝ «Խելահեղ Մաքս 3. ամպրոպի գմբեթի ներքո» ժապավենը եւ 2015 թվականին՝ «Խելահեղ Մաքս. ցասման ճանապարհը», որտեղ գլխավոր դերը խաղացել Է արդեն Թոմ Հարդին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]