Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Մուն Չժե Ինը նկատողություն Է տվել երեք գերատեսչության, որոնք գործածել են «Ճապոնական ծով» տեղանունը

Մուն Չժե Ինը նկատողություն Է տվել երեք գերատեսչության, որոնք գործածել են 
«Ճապոնական ծով» տեղանունը


ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը կարգապահական տույժի Է ենթարկել կառավարական երեք կազմակերպության պաշտոնական փաստաթղթերում «Արեւելյան ծովի» փոխարեն, ինչպես այն ընդունված Է անվանել Կորեայում, «Ճապոնական ծով» տեղանունն օգտագործելու համար: Այդ մասին Սեուլում անցկացված ճեպազրույցում հայտնել Է պետության ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչ Կո Մին Չժունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նախագահը խիստ նախազգուշացում Է արել համապատասխան գերատեսչություններին»,-նշել Է նա: Կո Մին Չժունի խոսքով՝ կառավարությունը հետաքննություն Է անցկացնում, որի արդյունքներով կձեռնարկվեն կարգապահական բնույթի միջոցներ: Խոսքը երեք կազմակերպության մասին Է, որոնք ենթարկվում են Հարավային Կորեայի գյուղատնտեսության նախարարությանը:
Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն 20-րդ դարի 90-ական թվականների սկզբից ի վեր պահանջում Էին Ճապոնական ծովը վերանվանել Արեւելյան: Միջազգային հիդրոգրաֆիական կազմակերպությունը Տոկիոյին կոչ Է անում Սեուլի եւ Փհենյանի հետ փոխզիջման հասնել այդ խիստ հիվանդագին խնդրի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ