Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ում ժխտում են, թե Բրյուսելն ու Լոնդոնը մոտ են Brexit -ի շուրջը գործարքի կնքմանը. The Guardian

ԵՄ-ում ժխտում են, թե Բրյուսելն ու Լոնդոնը մոտ են Brexit -ի շուրջը գործարքի կնքմանը. The Guardian


ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության ներայացուցիչները, որոնք մասնակցել են Brexit-ի պայմանների շուրջը Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցություններին, ժխտում են, թե կողմերը մոտ են գործարքի հասնելուն: Սեպտեմբերի 15-ին այդ մասին հայտնել Է The Guardian թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա այդպես չԷ: Իրականում բոլորն Էլ որոշ անհանգստություն են զգում,- հայտարարել Է հրատարակության աղբյուրը, որը բանակցություններում ներկայացնում Է ԵՄ-ն: Ես նույնիսկ տեղի ունեցածը չԷի անվանի բանակցություններ: Սեպտեմբերի 13-ին վերջին փուլի ընթացքում մենք անդրադարձանք բովանդակային մասին, ինչն, անշուշտ, մի քայլ առաջ Է, սակայն դա պետք Է արվեր շատ վաղուց, եւ առայժմ մենք դեռ շատ հեռու ենք (վերջնական արդյունքից)»:
Ավելի վաղ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը բազմիցս հայտարարել Է, որ կողմերն զգալի առաջընթացի են հասել բանակցություններում եւ, նրա կարծիքով՝ կարող են «ապահարզանի» պայմանների շուրջը նոր համաձայնագիր կքել Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում, որը կայնալու Է հոկտեմբերի 17 – 18-ը: Ըստ որում ԵՄ-ի ղեկավարությունում բարձրաստիճան մի աղբյուր The Guardian-ին հայտարարել Է, որ դա «բնավ Էլ այդպես չԷ» եւ տարակուսանք Է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի լավատեսության եւ կատակային տոնի առթիվ, որը սեպտեմբերի 15-ին Մեծ Բրիտանիան համեմատել Է պատկերապատումների հերոս Հալքի հետ, որը պատրաստվում Է դուրս պրծնել թշնամու գերությունից:
«Այս ամենի պատճառով տեղի ունեցողն սկսում Է փոքր-ինչ կատակ հիշեցնել, սակայն մենք բացառապես լուրջ բաների մասին ենք խոսում: Գործարքի բացակայության դեպքում հետեւանքները չափազանց լուրջ կլինեն»,- ասել Է հրատարակության զրուցակիցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]