Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Հոկտեմբեր

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ակցիզային դրոշմանիշների խախտումների վերաբերյալ օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ակցիզային դրոշմանիշների խախտումների 
վերաբերյալ օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած` ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդարանի սեպտեմբերի 16-ի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

Ակցիզային դրոշմանիշներով և դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված և կամ չվերադրոշմավորված ապրանքների իրացման դեպքերը և ակցիզային դրոշմանիշների ու դրոշմապիտակների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով խախտումների դեպքերն ապաքրեականացնելու նախագծով առաջարկվում է նշված խախտումները տեղափոխել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք և հարկային օրենսգիրք:

«Մինչ այս, երբ այդ ապրանքների հանրագումարը 50 հազար դրամից ավելի էր, դրանք կարգավորվում էին քրեական օրենսգրքով, որը սահմանում էր պատժամիջոց տուգանքի տեսքով: Առաջարկվում է նաև հստակ սանդղակ, թե որ հանրագումարի դեպքում, որքան տուգանք է վճարվելու»,- ասաց Մարգարյանը:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ