1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Խորհրդարանը չընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների օրինագիծը

Խորհրդարանը չընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ չընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը չընդունվեց 39 կողմ, 47 դեմ, 1 ձեռնպահ ձայնով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է օրենքի 12-րդ հոդվածը լրացնել նոր 41-ին մասով՝ այն է՝ Մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի, «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներից 40 օր առաջ, ինչպես նաև Ազգային ժողովի և համապատասխան մշտական հանձնաժողովի կազմավորումից հետո երկամսյա ժամկետում ներկայացնում է իր գործողությունների ռազմավարական ծրագիրը եւ դրան համապատասխան՝ գործողությունների տարեկան ծրագիրը, որոնք հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ: Հանձնաժողովի գործողությունների ռազմավարական ծրագրի և գործողությունների տարեկան ծրագրի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու իրավունք ունեն հանձնաժողովի անդամները: Մշտական հանձնաժողովի գործողությունների տարեկան ծրագիրը կարող է փոփոխությունների ենթարկվել ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ: Փոփոխություններն ընդունվում են նույն կարգով, ինչով ընդունվում է ծրագիրը: Փոփոխությունները հնարավորություն կտան էլ ավելի արդյունավետորեն օգտագործելու խորհրդարանի ռեսուրսը:

Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրենքի նախագծին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]