Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

ԱՄՆ-ում գործադուլ են սկսել General Motors-ի 49 հազարից ավելի աշխատողներ

ԱՄՆ-ում գործադուլ են սկսել General Motors-ի 49 հազարից ավելի աշխատողներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: General Motors ավտոկոնցեռնի ավելի քան 49 հազար աշխատող՝ ամերիկյան Ավտոարդյունաբերության աշխատողների միավորված արհմիության անդամներ, լույս սեպտեմբերի 16-ի գիշերը գործադուլ են սկսել: Ինչպես հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը, արհմիությունն այս որոշումն ընդունել Է ընկերության ղեկավարության հետ նոր աշխատանքային պարտավորագրի պայմանների շուրջ բանակցությունների ձախողման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ աշխատակիցները հրաժարվում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ նրանց մի մասը մտադիր Է մասնակցել կազմակերպված պիկետին: AP-ն նշում Է, որ կոնցեռնի հետ միավորման կոլեկտիվ պայմանագիրը լրացել Է սեպտեմբերի 14-ի երեկոյան: Սեպտեմբերի 15-ին գործարանների շուրջ 200 ղեկավարներ միաձայն քվեարկել են գործադուլի օգտին այն դեպքում, եթե կողմերը համաձայնության չգան մինչեւ երեկո: Սեպտեմբերի 16-ի առավոտյան աշխատողների գործադուլի պատճառով 33 գործարան Է փակվել ԱՄՆ-ի ինը նահանգում, ինչպես նաեւ՝ պահեստամասերի բաշխման 22 ձեռնարկություն: «Մենք հանդես ենք գալիս հանուն արդար աշխատավարձերի, մենք հանդես ենք գալիս հանուն ընդունելի որակի առողջապահության եւ (ընկերության) եկամտի մեր մասն ստանալու»,-հայտարարել Է արհմիության փոխնախագահ Թերի Դիթսը: General Motors ընկերության ղեկավարությունը նշում Է, որ իրենք աշխատակիցներին առաջարկել են աշխատավարձի բարձրացում, բժշկության արտոնություններ եւ 7 մլրդ դոլարի ներդրումներ, որոնց օգնությամբ կստեղծվի 5,4 հազար նոր աշխատատեղ: Հայտնի չԷ, թե որքան երկար պլանավորվում անցկացնել ակցիան: Գործակալությունը նշում Է, որ սա այս արհմիության առաջին ազգային գործադուլն Է 2007 թվականից ի վեր: General Motors-ի գործարանները գտնվում են Միչիգանի, Օհայոյի, Նյու Յորքի, Քենթուքիի, Թեննեսիի, Տեխասի, Միսուրիի, Ինդիանայի եւ Կանզասի նահանգներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ