Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանը մերժել Է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներին մեղսակցության մեղադրանքները

Իրանը մերժել Է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներին մեղսակցության մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն անհիմն Է համարում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներին երկրի մեղսակցության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները եւ մերժում Է այդ մեղադրանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Իրանը աներկիմաստ հայտարարել Է, որ պաշտպանում Է Եմենի ժողովրդի դիմադրությունը (Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային), սակայն Թեհրանի նկատմամբ նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ԱՄՆ-ի կողմից մեր երկրի վրա առավելագույն ճնշում գործադրելու փորձ,- ասել Է Մուսավին, որի խոսքը մեջբերել Է Press TV հեռուստաալիքը:- Այդ կապակցությամբ մենք մերժում ենք այդ մեղադրանքները»: Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Իրանի իշխանություններին մեղադրել Է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներին մեղսակից լինելու մեջ: Սեպտեմբերի 15-ին ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը (հանրապետական Հարավային Կարոլինայի նահանգից) առաջակել Է ԱՄՆ-ի իշխանություններին՝ քննարկել Իրանի նավթային օբեյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթընկերության ձեռնարկությունների վրա հարձակման պատճառով: Սեպտեմբերի լույս 14-ի գիշերը Saudi Aramco-ի՝ Սաուդյան Արաբիայի ազգային նավթըներության ձեռնարկությունները ենթարկվեցին դրոնների գրոհի: Մասնավորապես, հարձակման Է ենթարկվել աշխարհի խոշորագույն նավթավերամշակման համալիրը, որը գտնվում Է երկրի արեւելքում: Դա հանգեցրել Է Սաուդյան Արաբիայում նավթի հանույթի կիսով չափ կրճատման՝ օրական 5,7 միլիոն բարելով: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են եմենցի հուսի ապստամբները, սակայն ԱՄՆ-ը կասկածում Է նրանց մեղսակցությանը եւ պատահածի համար մեղադրել Է Իրանի իշխանություններին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել Է անհրաժեշտության դեպքում գործի դնել նավթի՝ երկրում առկա ռազմավարական պահուստները Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներից հետո, որպեսզի շուկայում կայունացվի իրադրությունը: Իր որոշման մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել Է սեպտեմբերի 15-ին Twitter-ում: «Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի վրա կատարված գրոհները, որոնք կարող Էին ազդել նավթի գների վրա, ես թույլատրեցի գործի դնել նավթի ռազմավարական պահուստի նավթը, եթե դա անհրաժեշտ լինի, այն ծավալներով, որոնք կսահմանվեն եւ որոնք պետք Է բավական լինեն, որպեզի պահպանվի շուկաների մատակարարման նորմալ մակարդակը»,- հայտարարել Է նա: Թրամփը հավելել Է, որ ԱՄՆ-ն Էր Ռիադից սպասում Է նկատառումներ այն մասին, թե ով Էր կանգնած Saudi Aramco-ի վրա գրոհի հտեւում, եւ կգործի՝ ելնելով դրանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]