Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանը դեռեւս Եվրոպայից քայլեր Է ակնկալում միջուկային գործարքի պահպանման համար

Իրանը դեռեւս Եվրոպայից քայլեր Է ակնկալում միջուկային գործարքի պահպանման համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը դեռեւս միջուկային գործարքի եվրոպական մասնակիցներից դրա պահպանման քայլեր Է ակնկալում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Մենք դեռեւս սպասում ենք, որ Եվրոպան միջուկային գործարքի պահպանման ուղղված քայլեր կկատարի»,- ասել Է Մուսավին, որի ելույթը հեռարձակել Է Press TV հեռուստաալիքը: Նա հավելել Է, որ «Իրանը բանակցություններ Է վարում եվրոպացիների, մասնավորապես, ֆրանսիական կողմի հետ»:

Սակայն, ԱԳ նխարարության ներկայացուցչի խոսքով, «ԵՄ-ն փորձում Է ԱՄՆ-ի թույլտվությունը ստանալ միջուկային գործարքի շրջանակում իր խոստումները կատարելու համար»: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել Է, որ Թեհրանը հետագայում Էլ կկրճատի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները, եթե անհրաժեշտ լինի: «Եթե անհրաժեշտ լինի, ապագայում մենք կձեռնարկենք միջուկային պարտավորությունների կրճատմանն ուղղված նաեւ այլ քայլեր»,- ասել Է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում:

Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Համաձայնագրի եվրոպական մասնակիցները պետք Է ջանքեր գործադրեն՝ փրկելու Իրանի հետ միջուկային գործարքը, որովհետեւ նրանք չեն կատարել պարտավորությունների իրենց մասը համաձայնագրի շրջանակում: Սեպտեմբերի 6-ին Իրանը հայտարարել Է միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման ուղղությամբ երկրի՝ թվով երրորդ միջոցառումների մասին՝ որպես պատասխան միջոց ավելի քան մեկ տարի առաջ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն եւ, ինչպես հայտարարում են Թեհրանում, համաձայնագրին գործարքի եվրոպական մասնակիցների հանձնառության բացակայության: Ավելի վաղ Թեհրանը որոշել Է սեպտեմբերի 6-ից իրեն չկաշկանդել միջուկային գործարքով նախատեսված այն սահմանափակումներով, որոնք վերաբերում են միջուկային տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություններին ու մշակումներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]