Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՃՏՊ Ալավերդի-Մադան ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Ալավերդի-Մադան ավտոճանապարհին. կան տուժածներ

ԵՐԵՎԱն, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն սեպտեմբերի 15-ին, ժամը 22:15-ին  տեղեկություն է հաղորդվել, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ա., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվելով՝ հայտնվել ձորակում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները՝ Սեյրան Մ.-ն (ծնված 2002 թ.) և Գոռ Ս.-ն (ծնված 1999 թ.), ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով և տեղափոխվել Ալավերդու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]