Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 29 հրդեհ

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 29 հրդեհ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 15-ին 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մասնավորապես`

Երևանի (Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 200 քմ,)

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝ 1000 քմ,

Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում՝ 3000 քմ, Վեդի-Արարատ ավտոճանապարհին՝ 1200 քմ,

Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում՝ 5 հա ցորենի հնձած արտ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 800 քմ, Առինջ գյուղում՝ 1500 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 1500 քմ, 300 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 200 քմ, 

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1500 քմ,

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին՝ 3000 քմ, Մասիս-Երևան ավտոճանապարհին՝ 2000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]