Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը պատրաստ չԷ Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց նախապայմանների

Թրամփը պատրաստ չԷ Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց նախապայմանների

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրականությանը չհամապատասխանող Է համարել այն տեղեկատվությունը, թե ինքը պատրաստ Է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց որեւԷ նախապայմանի: Համապատասխան հաղորդագրությունը ԱՄՆ-ի ղեկավարը զետեղել Է Twitter-ի իր Էջում: «Ստախոս ԶԼՄ-ներն ասում են, որ ես պատրաստ եմ Իրանի հետ հանդիպել «առանց նախապայմանների»:

Դա ոչ ճիշտ պնդում Է (ինչպես միշտ),- հայտարարել Է նա: Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահը հնարավոր Էր համարել սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճերի շրջանակում: Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել Էր, որ Թրամփը պատրաստ Է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց նախապայմանների, բայց պաշտպանում Է Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ուղեգիծը: Իր հերթին ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրանի նրա պաշտոնակից Հասան Ռուհանիի հանդիպումն առայժմ բացառված չԷ, չնայած անօդաչուների կողմից Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների ռմբակոծման հետ կապված միջադեպին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]