Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մխիթարյանը նորամուտի խաղում գոլ խփեց, իսկ «Ռոմա»-ն հաղթեց

Մխիթարյանը նորամուտի խաղում գոլ խփեց, իսկ «Ռոմա»-ն հաղթեց

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ռոմա»-ի կազմում իր նորամուտի խաղում դարձավ գոլի հեղինակ՝ միաժամանակ դառնալով առաջին հայաստանցի ֆուտբոլիստը, ով աչքի է ընկել Սերիա Ա-ում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Սասուոլո»-ին: Առաջին խաղակեսում «Ռոմա»-ն ակնհայտ առաջատարի դերում էր և հասցրեց 4 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:

Հայաստանի ազգային ընտրանու անդամ Հենրիխ Մխիթարյանը 22-րդ րոպեին խփեց մայրաքաղաքայինների 3-րդ գնդակը: Հայ կիսապաշտպանը մասնակցեց «Ռոմա»-ի ամբողջ խաղին:

Երկրորդ կեսում «Սասուոլո»-ին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Ի վերջո, «Ռոմա»-ն հաղթեց 4:2 հաշվով:

Այս տուրից հետո «գայլերը» մրցաշարային աղյուսակում 7-րդն են:

«Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի Եվրոպայի լիգայի շրջանակում՝ մրցելով «Իստանբուլ Բաշակզեհիր»-ի հետ: Այդ խաղը կկայանա սեպտեմբերի 19-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]