Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սերգեյ Մովսեսյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից

Սերգեյ Մովսեսյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության երկրորդ փուլի թայ-բրեյքում Մովսեսյանը մրցեց Չինաստանից Դին Լիժենի հետ և պարտվեց:

Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը

Աշխարհի Գավաթի խաղարկությունմ անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ:

Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]