1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Համազգայինցիները նոր թատերաշրջանը նվիրում են Սոս Սարգսյանի իննսունամյա հոբելյանին

Համազգայինցիները նոր թատերաշրջանը նվիրում են Սոս Սարգսյանի իննսունամյա 
հոբելյանին
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնը սեպտեմբերի 14-ին բացեց 28-րդ թատերաշրջանը՝ այն նվիրելով մեծանուն դերասան Սոս Սարգսյանի 90 և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատերաշրջանը մեկնարկեց «Լոռեցի Սաքոն» ներկայացմամբ։
«Ամբողջ թատերաշրջանի ընթացքում Համազգայինը կներկայացնի բազմաթիվ ծրագրեր և բոլորը կնվիրի վարպետի հոբելյանին։ Ծրագրեր կլինեն և՛ Երևանում ու մարզերում, և՛ Հայաստանից դուրս։ Նախատեսում ենք մասնակցել մի շարք փառատոնների»,-ներկայացումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը։
Անդրադառնալով Համազգային թատրոնի շենքին՝ Նավասարդյանը հավելեց՝ շինարարաները խոստացել են, որ հաջորդ տարի ամռանը թատրոնի նոր շենքը պատրաստ կլինի։
«Շինարարներից բացի, մենք էլ շատ անելիքներ ունենք։ Պետք է զբաղվել բեմի հարդարանքով, տեխնիկական մի շարք հարցերով՝ լույս, ձայն և այլն։ Այդ ամենի համար մեծ գումարներ են անհրաժեշտ։ Անհրաժեշտ է բարերարներին խնդրել և համատեղ ուժերով Համազգային թատրոն կառուցել։ Եթե ոչ ամռանը, ապա գոնե հաջորդ տարվա վերջին մենք կունենանք նոր շենքը»,-եզրափակեց տնօրենը։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի խոսքով՝ նախատեսում են երեք առաջնախաղ ունենալ։ Գրիգորյանը շեշտեց, որ ձգտում են հաղթական պատմություններ ներկայացնել։ «Շառլ Ազնավուրին նվիրված համերգ-ներկայացում ենք բեմադրել, որին իր անմիջական մասնակցությունն է ունենալու «Գարի Քեոսայան» ջազ-քառյակը, իսկ հոկտեմբերի 24-ին՝ Սոս Սարգսյանի ծննդյան օրը, թատրոնում տեղի կունենա վարպետի հոբելյանին նվիրված երեկո»,- ասաց գեղարվեստական ղեկավարը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]