Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բաչկովը և Հովհաննիսյանը հաղթանակ են տոնել ԱԱ-ի մեկնարկային մենամարտերում

Բաչկովը և Հովհաննիսյանը հաղթանակ են տոնել ԱԱ-ի մեկնարկային մենամարտերում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երկու անդամները՝ Հովհաննես Բաչկովը և Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով են մեկնարկել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը առավելության է հասել Հորդանանը ներկայացնող Մահամադ Ալղարաղիայից, իսկ 63 կգ քաշային Հովհաննես Բաչովը պարտության մատնեց Թաիլանից Սոմչայ Ուոնգսուաին:

Հայաստանի հավաքականն այս տարի աշխարհի առաջնությանը ներկայացել է 8 մարզիկով, ահա նրանք. 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյան, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկով, 69 կգ քաշային Կորյուն Աստոյան, 75 կգ քաշային Արման Դարչինյան, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյան, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյան և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան:

 Աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]