Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զաքարյանը կալանքի տակ էր օգոստոսի 15-ից:

 Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի 2-րդ մասի մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության 4-րդ բաժնում «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության տնօրինության կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ ստացված զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ դեռևս 2011թ., 2013թ. և 2017թ. ՀՀ ԿԱ ոստիկանության ՃՈ ծառայության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության միջև կնքվել են «պետության կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման՝ գնման, և դրանց սպասարկման պայմանագրեր, նույն պայմանագրով նախատեսված համաձայնագիր և «գույքի հավատարմագրային կառավարման» պայմանագիր:

Նշված պայմանագրերի և համաձայնագրի հիման վրա կատարող կազմակերպության կողմից ստեղծվել է երթևեկության արագության վերահսկողության մշտադիտարկման համակարգ, իսկ դրա գործարկման արդյունքում պետության կողմից գանձված գումարները բաշխվել են 30/70, 50/50 և 10/90 տոկոսային հարաբերակցությամբ:

Բացի այդ, 2017թ. կնքված պայմանագրով, բացի գանձված գումարների 10 տոկոս հատկացումից, սահմանվել է նաև մատուցվելիք ծառայությունների ծախսերի 100 տոկոսանոց անվերապահ փոխհատուցում:

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունն իր հերթին 2011 և 2018թթ. պայմանագրեր է կնքել «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերության հետ՝ պետությանը մատուցվելիք ծառայությունների, մասնավորապես՝ համակարգի սպասարկում իրականացնելու վերաբերյալ:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2017թ. կնքված պայմանագրի շրջանակներում «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ միմյանց միջև կնքված նույն ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրի շրջանակներում 2017թ. փետրվար ամսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում կազմել են փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա էլ նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատահաշվապահական և դատաֆինանսատնտեսագիտական համալիր փորձաքննություն, որոնց եզրակացության համաձայն՝ պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմում է 210.346.512 ՀՀ դրամ գումար:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ