Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արագած լեռան վրա արջը հարձակվել է Լեհաստանի երկու քաղաքացու վրա (լրացված)

Արագած լեռան վրա արջը հարձակվել է Լեհաստանի երկու քաղաքացու վրա 
(լրացված)

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ «911» ծառայություն ահազանգ է ստացել այն մասին, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:26-ին, Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.- ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

ԼՐԱՑՈՒՄ - Ժամը 15:55-ին Առողջապահության նախարարության կողմից տրամադրված «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ի ուղղաթիռը «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմով «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է դեպքի վայր:

Ժամը 16:35-ին փրկարարներն Արագած լեռը բարձրացած քաղաքացիներին հայտնաբերել են:

Ժամը 17:15-ին բժիշկներն արձանագրել են տուժածի (Պյոտր Բ., 1986 թ., Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) մահը: Փրկարարները վերջինիս դին պատգարակով մոտեցրել են ուղղաթիռին, իսկ Մարգո Լ.-ին (1988 թ.) ավտոմեքենայով՝ տեղափոխել Աշտարակի ոստիկանության բաժին: Հոսպիտալացման կարիք չի առաջացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]