Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

WCIT 2019-ի կազմակերպչական աշխատանքներում ներգրավվել է 250 կամավորական

WCIT 2019-ի կազմակերպչական աշխատանքներում ներգրավվել է 250 կամավորական

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ամերիկյան համալսարանի «Մանուկյան» դահլիճում կայացավ WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կամավորների հավաքը: Միջոցառման ընթացքում անցկացվեցին դասընթացներ, ընտրվեցին կամավորական թիմերի առաջնորդներ և իրականացվեցին նախապատրաստական աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանն ընդգծեց, որ կամավորների դերը շատ կարևոր է լինելու համաժողովի ընթացքում:

«Այն առաջին շփումը, որ ձեր հետ պետք է ունենան հյուրերը, շատ կարևոր է լինելու իրենց տպավորությունների մեջ: Այստեղ ոչ թե խոսքը կամավորի անձնական, այլ ավելի շատ թիմային վարքագծի մասին է: Եթե կարողանաք թիմային աշխատանք իրականացնել, լավ փորձ է լինելու ձեզ համար հենց այս միջոցառման կազմակերպման, ինչպես նաև կյանքի ընթացքում: Այնպես որ, դրան շատ լուրջ վերաբերվեք»,- ասաց Եսայանը:

«WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահը շեշտեց, որ պետք է անել լավագույնը, որպեսզի հյուրերի գնալուց հետո բոլորը խոսեն Հայաստանի մասին:

«WCIT 2019» կամավորների կորպուսի ղեկավարի Ղազար Հակոբյանի խոսքով` միջոցառման կազմակերպչական աշխատանքներում ներգրավվել ցանկացողները հատուկ հայտեր են լրացրել, և կազմակերպիչներն ուսումնասիրել են այդ 400-ից ավելի հայտերը, որոնցից ընտրվել է 250 կամավորական:

«Կամավորները ձեռք կբերեն փորձ, կշփվեն նոր մարդկանց հետ: Կամավորությունն այս պահին համաշխարհային շարժում է, որը մարդկանց գործնականորեն սովորեցնում է շփվել, աշխատել, հասկանալ, թե ինչպես է կազմակերպվում այս կամ այն միջոցառումը»,- եզրափակեց Հակոբյանը:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 6-9-ը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]