Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նախարարությունը մշակել է ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցող որոշման նախագիծ

 Նախարարությունը մշակել է ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցող որոշման 
նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության նիստի օրակարգում կընդգրկվի որոշման նախագիծ՝ ամենաանապահով ընտանիքների և անձանց կյանքում երկար սպասված փոփոխությունը բերելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Նախագծով առաջարկվում է առաջինը` տալ հնարավորություն որոշակի բնակության վայր եւ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող ընտանիքներին սոցիալական աջակցության պետական ծրագրերից (այդ թվում նաեւ ընտանեկան, սոցիալական նպաստ եւ հրատապ օգնություն) օգտվելու համար, երկրորդ` պարզեցնել Համակարգում հաշվառված ընտանիքների բնակության վայրի փոփոխության հետ կապված սոցիալական իրավունքների իրացման ընթացակարգերը` ընտանիքին հնարավորություն տալով այդ նպատակով դիմելու նոր բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին):

Սրանով կլուծվի հատկապես ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը, քանի որ նրանցից շատերն ապրում են առանց հաշվառման, նույնիսկ բնակության համար չնախատեսված կառույցներում, ամենից շատ են զգում աջակցության կարիք, սակայն դուրս են մնում պետության հոգածությունից: Այսուհետ նրանք ևս կընդգրկվեն նպաստի համակարգում, իսկ մեր աջակցությունը կդառնա ավելի հասցեական»,- գրել է Բաթոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]