Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

«Էկո ֆիշ ֆեստ» փառատոնը մեկնարկել է համամարզային շաբաթօրյակով

«Էկո ֆիշ ֆեստ» փառատոնը մեկնարկել է համամարզային շաբաթօրյակով

ԳԱՎԱՌ,14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում «Էկո ֆիշ ֆեստ» (Eco Fish Fest) փառատոնին ընդառաջ համամարզային շաբաթօրյակ է անցկացվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, փառատոնը մեկնարկել է սեպտեմբեր 14-ին, սակայն մինչ մեկնարկը համայնքային և համատեղ ուժերով Սեւանա լճի հարակից տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել:

Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված շաբաթօրյակի մարզային մշտական հանձնաժողովի՝ մարզպետ Գնել Սանոսյանի և մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանի ղեկավարությամբ, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների վերահսկողությամբ և անմիջական պատասխանատվությամբ մարզի ողջ տարածքում իրականացվում են սանիտարական մաքրման աշխատանքներ: Շաբաթօրյակին ընդգրկված են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային և համայնքային ենթակայության բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ:

Համամարզային շաբաթօրյակին մասնակցում են 542 կազմակերպություններ, շուրջ 11 931 մարդ, 214 միավոր տեխնիկա: Շաբաթօրյակի աշխատանքներին ընդգրկված են նաև «Սևան» Ազգային պարկի բոլոր տեղամասերը՝ 197 մասնակցով: Սևանի թերակղզու մաքրման աշխատանքներին առանձնակի տրամադրվածությամբ են մասնակցում նաև Համահայկական կամավորական միության 100 կամավորներ: Մաքրվում են բնակավայրերի փողոցները, դաշտամիջյան ճանապարհներն ու տարածքները, Սեւանա լճի ափամերձ գոտիները, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերը, պատմամշակութային հուշարձանների տարածքները:

Խոսրով Խլղաթյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ