Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի Չեխովի փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է.ՀՀ ԱԻՆ

Երևանի Չեխովի փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է.ՀՀ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ «911» ծառայություն ահազանգ է ստացել այն մասին, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 10:26-ին Երևանի Չեխովի փողոցում թիվ 10/1 շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում (մոտ 8 քմ տարածքում):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:53-ին, մարվել՝ 11:09-ին: Մասամբ այրվել են պատի մեջ ներկառուցված 2 պահարան և կենցաղային իրեր, ամբողջությամբ՝ 1 մահճակալ, 1 պատուհան, 1 դուռ և 1 պահարան: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տան բնակիչներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]