Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սևանի զարգացման հետաքրքիր և լուրջ նախագծեր կան. Փաշինյանը մասնակցում է Eco fish fest փառատոնին

Սևանի զարգացման հետաքրքիր և լուրջ նախագծեր կան. Փաշինյանը մասնակցում է Eco 
fish fest փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին մեկնել է Գեղարքունիքի մարզ՝ Սևանի թերակղզում մասնակցելու Eco fish fest ձկան փառատոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ելույթ ունենալով փառատոնի մասնակիցների ներկայությամբ՝ Փաշինյանն իր գոհունակությունն է հայտնել, որ Հայաստանում զարգանում է փառատոնային մշակույթը: «Սա ունի երկու կարևոր իմաստ: Առաջինը՝ երկրում տրամադրությունը փոխվում է, բարձրանում է: Մենք իսկապես պետք է մեր առօրյան ավելի ուրախ և էներգիայով լի կազմակերպելու առիթները բաց չթողնենք: Երկրորդը՝ այս կարգի միջոցառումները կարևոր են Հայաստանի տնտեսության զարգացման գործում, դրանք զարգացնում են զբոսաշրջությունը, ռեստորանային բիզնեսը և գուցե ավելի շատ մեր ուշադրությունը հրավիրում այն խնդիրների վրա, որոնք ունենք Սևանում և դրա շուրջ»,- նկատել է ՀՀ վարչապետը:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարությունն ու Սևանի շրջակայքում բիզնես իրականացնող մեր հայրենակիցները կկարողանան համադրել պատկերացումները Սևանի զարգացման մասին: «Սևանի զարգացման հետաքրքիր և լուրջ նախագծեր կան: Դրանք պետք է զարգացնենք այնպես, որ ոչ թե հակադրություն առաջանա բիզնեսի և կառավարության միջև, այլ անենք դա համագործակցության ոգով»,- ասել է Փաշինյանը:

Խոսելով Սևանա լճի մասին՝ վարչապետը փաստել է, որ նախորդ տարվա համեմատ լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով, իսկ ջրային պաշարներն ավելի են շուրջ 900 մլն խմ-ով:

Նիկոլ Փաշինյանը հրավիրել է բոլորին՝ գալու և մասնակցելու Eco fish fest փառատոնին, որը շարունակվելու է մինչև 20:00-ն և եզրափակվելու է առաջին անգամ Սևանա լճի տարածքից կազմակերպվող աննախադեպ հրավառությամբ:

Սևանա լճի ավազանում ձկան փառատոնն անցկացվում է առաջին անգամ: Կազմակերպիչները հավակնում են այն դարձնել ամենամյա, և հաջորդ տարիներին ապահովել նաև միջազգային ներկայություն: Ներկայացված է 25 տաղավար՝ Հայաստանի տարբեր մարզերից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]